1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ազատ մարդն ամենաամուր մետաղն է»

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ մեր զրույցը ծավալվեց մեր ժամանակներում եւ ընդհանրապես մտավորականի տեղի, դերի, ինչպես նաեւ հարազատ թատրոնի խնդիրների շուրջ:

-Ոմանց կարծիքով` տիկնիկներով, այսպես ասած, թատրոն ներկայացնելն այնքան էլ բարդ գործ չէ,սակայն իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Թատրոն ապահովվվա՞ծ է համապատասխան կադրերով, բուհը համապատասխան մասնագետներ պատրաստո՞ւմ է:

-1998 թվականից թատերական ինստիտուտում վերաբացվեց տիկնիկային թատրոնի դերասան ֆակուլտետը, որն արդեն տվել է երեք ավարտական կուրս, եւ երեքն էլ ես եմ ղեկավարել: Հենց դրա շնորհիվ մեր թատրոնում սերնդափոխոթյունը տեղի է ունենում ոչ այնքան հիվանդագին: Այս տարի նույնպես նման կուրս հավաքեցի: Բացի այդ, մենք ունենք ստուդիա ամենափոքրիկների համար, որն ավելի շատ հոգեբանական խնդիր է լուծում: Հաճախակի մեզ մոտ ծնողները բերում են երեխաների, ովքեր  տառապում են տարբեր տեսակի բարդույթներով, հիմնականում` շփման վախով, եւ շփումը  արվեստի, միմյանց հետ օգնում է նրանց ազատվել բարդույթներից: Շաբաթական երեք պարապմունք է անցկացվում, որոնցից երկուսը դերասանական արվեստ է, իսկ մեկը` տիկնիկագործություն: Մենք այստեղ չենք պատրաստում ապագա դերասանների կամ ռեժիսորների, բայց եթե երեխան փոքր տարիքից արդեն, այսպես ասած, մտնում է արվեստի մեջ, կարողանում է հաղթահարել շատ ու շատ բարդույթներ, որոնք, միգուցե, ընտանիքից, բակից են մնացել…

- Օրինակ, տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ բողոքի միջոցառումներին նաեւ դերասաններ մասնակցեցին իրենց ավտոմեքենաներով, իրենց խոսքով: Դա՞ պետք է անի արվեստագետը, թե այլ բան, ո՞րն է նրա դերը, տեղը այս լարված սոցիալական վիճակում: Ո՞րն է իսկական մտավորականը։

-Բարդ հարց եք տալիս… Կարծում եմ` մի կարեւոր սկզբունք պետք է որդեգրած լինի յուրաքանչյուր մարդ, ով փորձում է իրեն համարել մտավորական. երբեք չկեղծել ինքն իր առջեւ: Դու ու քո ներքին աշխարհը պետք է լինեք ներդաշնակության մեջ, միայն ազնիվ խոսակցություն, ազնիվ շփում, առավել եւս` հասարակության հետ: Երբեք պետք չէ ստանձնել սովորեցնողի, ուսուցչի դերը: Մտավորականը նա է, ով իր համար շատ կոնկրետ ուրվագծել է, թե ինչը չի կարելի անել մտավորականին: Այդ սահմանը ներքին սահման է, դա հնարավոր չէ օրենսդրորեն արձանագրել, այդ սահմանը քո ներքին սահմանն է: Ես չեմ կարող անցնել այս սահմանը. սա իմ ներքին պահանջն է: Ես չեմ կարող թույլ տալ ինձ շքեղության մեջ վայելել կյանքս, երբ որ իմ հարազատ ժողովուրդը աղքատության մեջ է: Եվ նմանատիպ բազմաթիվ բաներ գոյություն ունեն: Երեւի յուրաքանչյուրն ինքն իր համար է այդ սահմանները գծում:

-Եվ ազատության, եւ անելիքի, եւ, այսպես ասած, չանելիքի սահմանները:

-Ժամանակին Տոլստոյը մի շատ լավ միտք է արտահայտել, երեւի կյանքի ճիշտ բանաձեւն է գտել. ասում էր` արա, ինչ որ պետք է անես, եւ թող լինի` ինչ որ կլինի (ծիծաղում է-Ռ.Թ.):

-Խոսենք ավելի, այսպես ասած, պարզ բաների` սերիալների մասին: Տիկնիկային թատրոնի որոշ դերասանների, ամենայն հավանականությամբ, կարող են սերիալներից ճանաչել, որովհետեւ տիկնիկային թատրոնում ներկայացման ժամանակ նրանց դեմքը չեն տեսնում: Սերիալում խաղալը չի՞ խանգարում թատրոնի աշխատանքին:

-Ճիշտն ասած, չի խանգարում, որովհետեւ մեր այն դերասանները, ովքեր նկարահանվում են սերիալում, այդքան էլ շատ չեն` 5-6 հոգի: Եվ նրանք հոյակապ հասկանում են, որ դերասանը աճում է միայն թատրոնում, իսկ կինոյում, առավել եւս` սերիալում նա պարզապես սպառվում է, տալիս է այն, ինչ որ կուտակել է: Եվ շատ կարեւոր է, թե ինչ է նա թատրոնում կուտակել, ինչքանով է ճանաչելի հանդիսականի համար: Երբ որ մեկնում ենք մարզեր, հաճախ մոտենում են դերասաններից մեկին ու ասում` այ, դու այն սերիալի այսինչ հերոսն ես: Քանի որ ինքս սերիալ չեմ նայում, մեր դերասանին հարցնում եմ` դու ո՞վ ես: Պատասխանում է, որ նկարահանվում է տվյալ սերիալում: Ես հակված չեմ դերասաններին մեղադրելու սերիալում խաղալու համար. դերասանը, վերջիվերջո, գործիք է: Բայց ցավալին այն է, որ սերիալների մակարդակը, ուղղվածությունը, ճաշակը առաջին հերթին թելադրվում են նույնիսկ ոչ թե սցենարիստների, ռեժիսորների, այլ պատվիրողի, տվյալ հեռուստաընկերության ղեկավարի կողմից: Վերջինս պարզապես թելադրում է իր ճաշակը եւ փորձում իր ճաշակին որպես արդարացում ասել` ժողովուրդը սա է սիրում: Նախ, միանշանակ է, որ ժողովրդի մեծամասնության ճաշակը երբեւիցե չի կարող լինել արվեստի չափանիշ, եւ երկրորդը` եղբայր ջան, մի փաթաթիր քո ճաշակը ուրիշների վզին… Չեխովը մոտավորապես 120 տարի առաջ շատ լավ բան էր ասել` ինչո՞ւ նա, ով ինձնից անճաշակ, ինձնից կեղտոտ է, ինձնից գռեհիկ, համարվում է ժողովուրդ, իսկ ես ժողովուրդ չե՞մ: Թումանյանը ժողովուրդ չէ՞ր, ժողովրդի ներկայացուցիչ չէ՞ր: Կամ` Կոմիտասը:

-Պետք է ոչ թե իջնել ցածր մակարդակի, այլ փորձել նաեւ նրանց մակարդակը բարձրացնել:

-Ուրիշների մակարդակը բարձրացնելու համար նախ պետք է բարձրացնես սեփական մակարդակդ, որպեսզի ինչ-որ դիրքերից կարողանաս խոսել: Մինչդեռ հաճախ սեփական մակարդակը շատ ցածր աստիճանի պահելով` փորձում ենք ասել` դե, սա է ուզածները: Մեծահասակների համար ներկայացումներին, որոնք, կարելի է ասել,  գուցե մի քիչ Էլիտար են, այնքան էլ շատ հանդիսատես չի գալիս, բայց ամեն դեպքում գալիս է. ուրեմն այդ 50, 60, 100, 150 հոգին էլ իրավունքն ունի ստանալու արվեստի այն ձեւը, որն ուզում է ստանալ:

-Եթե չեմ սխալվում, որոշ երկրներում օրենքով սահմանված է, որ, ասենք, կինոնկարում նկարահանվող թատրոնի դերասանը որոշակի մուծումներ է կատարում, որպեսզի ինչ-ինչ պատճառներով թատրոնում զբաղված չլինելու դեպքում փոխհատուցում ստանա: 

-Դա, օրինակ, միությունների օրենքն է ԱՄՆ-ում: Իհարկե, դու որոշակի գումար ես փոխանցում, բայց քո ուզած պայմանագրին տեր է կանգնում եւ գումար է նշանակում հենց այդ թատերական միությունը: Երբ ԱՄՆ-ում էի, ականատես եղա , թե ինչպես թատրոնների ղեկավարությունը դողում էր այդ միություններից, վախենում էր, ասում էր` կգան, կտեսնեն, որ սառը կամ տաք ջուր չկա, ու մեզ կպատժեն: Իսկական արհմիություն է: Եվ եթե դերասանը հիվանդանա, կամ ինչ-որ բան կատարվի նրա հետ, չկարողանա այլեւս աշխատել, փոխհատուցում կստանա… Հիմա, ենթադրենք, մեր դերասանները վաղը, մյուս օրը չկարողանան իրենց փողը վաստակել, ի՞նչ պիտի անեն: Ո՞վ է նրանց ձեռք մեկնելու: Ի դեպ, Ռուսաստանի գրողների միությունը ստեղծել է Տոլստոյը, ով շատ հետաքրքիր ձեւով է խնդիրը դրել. միությունը պետք է օգնի հիվանդ եւ խմող գրողներին: Դա էլ ռուսական հիվանդություն է…

Մենք հռչակել ենք անկախ պետություն, բայց, ցավոք, մեխանիզմները ժանգոտ են: Երկիրը հո Հռչակագրո՞վ չի դառնում անկախ, երկիրը անկախ է իր անկախ քաղաքացիներով. ինչքանով քաղաքացի ես, քո երկրի տերն ես, այդքանով էլ ազատ ես, իսկ ազատ մարդը ամենաամուր մետաղն է:

Գեւորգ Մանուկյան

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan