Ազատամարտիկին ծեծելու մեջ մեղադրվող Ջունգլին բերման կենթարկեն
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվեց անցյալ տարի Նոր Նորքում ծեծի արդյունքում մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործի քննությունը:
Այսօրվա նիստին չէին ներկայացել գործով ամբաստանյալներ Գևորգ Սարգսյանը, ով հայտնի է Ջունգլ մականունով, և Սարգիս Ղուկասյանը: Նրանց պաշտպան Կարեն Մկրտչյանը հայտնեց, որ իր պաշտպանյալները վատառողջ են` թունավորվել են, այդ իսկ պատճառով չեն ներկայացել:
Տուժողի իրավահաջորդն էլ, իր հերթին, հայտնեց, որ Ջունգլը վթարի է ենթարկվել: Իսկ դահլիճում ներկա` մահացած ազատամարտիկի քույրը տեղեկացրեց, որ դեպքը 20 օր առաջ է տեղի ունեցել, և Ջունգլի մեքենան ջախջախվել է:
Նշենք, որ ամբաստանյալները մի քանի դատական նիստ է` չեն ներայանում: Այս հանգամանքը հաշվի առնելով` նախագահող դատավորը որոշում կայացրեց բերման ենթարկել ամբաստանյալներին:
մանրամասն՝ yerkir.am-ում
