Ազատամարտիկները այսօր վերջնականապես կորոշեն՝ մասնակցելո՞ւ են Եռյակի հանրահավաքին, թե՞ ոչ
1in.am-ը գրում .Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայ ազգային կոնգրեսն ամեն տարի հանրահավաք և երթ է անցկացնում: Այս տարի նրանց են միանալու Եռյակի մյուս երկու գործընկերները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգություն»: Վերջինս մինչ այդ նախատեսել է նաև առանձին հանրահավաքներ անցկացնել նախ Երևանում ՝ ապա Վանաձորում և Գյումրիում:
Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը «Հրապարակ» օրաթերթի հետ հարցազրույցում ասել էր, թե իրենք այլևս չեն մասնակցելու Եռյակի հանրահավաքներին և չեն մասնակցի այնքան ժամանակ, մինչև նստացույց անելու որոշում չկայացվի:
«Մեծն Տիգրան» գնդի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկների դաշինքը դեկտեմբերի 10-ի հանրահավաքի մասնակցության հետ կապված վերջնական որոշում չունի։ «Ռազմիկի խոսքերը միտումնավոր խեղաթյուրել են, այդպիսի բան չի ասել: Վաղը ժամը երեքին այդ մասին հայտարարություն կանենք»,- ասաց նա:
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ որոշում չեն կայացրել, առայժմ քննարկում են, վաղը ժամը 15-ին պետք է հավաքվեն ու հայտարարությամբ հանդես գան:
մանրամասները` սկզբնաղբյուրում
