Ազատության մեջ Սողոմոն Քոչարյանն առաջինը գարեջուր է ուզել
20 տարվա ազատազրկումից հետո ազատության մեջ հայտնված ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանն առաջին հերթին գարեջուր է ուզել ընկերներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հետքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը, որն արդեն 6 տարի պայքարում է ցմահ ազատազրկվածների գործերի վերանայման համար:
«Սողոմոն Քոչարյանի համար ազատությունն առաջին հերթին ասոցացվում է գարեջրի հետ. տարիներ առաջ, երբ Մհեր Ենոքյանի հետ փախուստի էին դիմել, առաջին անգամ երկուսով ազատության մեջ գարեջուր էին խմել»,-ասաց Զարուհի Մեջլումյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Սողոմոն Քոչարյանի մոտ են ընկերները, հարազատները: Նրանց արդեն նախկին ցմահ դատապարտյալը պատմել է, որ գիշերը լավ երազ էր տեսել, ու սպասում էր նման որոշման։ Չնայած դրան` երբ մայրը հայտնել է նրան դատարանի որոշումը, 58–ամյա Սողոմոն Քոչարյանը հուզվել է։
մանրամասն՝news.am-ում
