«Ազատություն հայ բանտարկյալներին» և «Էթնիկ զտումները խաղաղություն չէ». հայտնի բնապահպանն ակցիա է իրականացրել ընդդեմ Բաքվում COP29-ի
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում բողոքի ցույց է կազմակերպել Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) անցկացման դեմ։
Ըստ Թունբերգի՝ «Ադրբեջանը, օգտագործելով COP29-ը որպես արտաքին քող, ուժեղացնում է վերահսկողությունը կեղծ «կանաչ» օրակարգի ներքո, ուժեղացնում իշխանությունը և մեծացնում տարածաշրջանային լարվածությունը»:
Թբիլիսիի կենտրոնում նա և ակցիայի մյուս մասնակիցները պաստառներ են պահել՝ «Էթնիկ զտումները խաղաղություն չէ» և «Ազատություն հայ բանտարկյալներին» գրություններով։