Ազատվել է արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից
ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Ա.Այվազյանին Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Հրամանագիրն ստորագրելիս ՀՀ Նախագահը ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով:
