Ազերի ձեռագիր. Ռուսաստանում հարբած ադրբեջանցիները 5 հոգով դաժանաբար ծեծել են հայ տղային (VIDEO)
ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլգոգրադ քաղաքում սեպտեմբերի 13-ին Դաղստանում բնակվող ադրբեջանցիները «Բարիտոն» կարաոկե-բարում ծեծկռտուք են սարքել եւ 5 հոգով ծեծել մի հայ երիտասարդի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության Վոլգոգրադի բաժնի նախագահ Արթուր Մկրտչյանը։
«Նրանք 5 հոգով հարբած վիճակում մտել են կարաոկե-բար, շատ վատ են իրենց պահել։ Հաստատության տերը նրանց խնդրել է դուրս գալ՝ ասելով. «Տղանե՛ր, եկեք դուրս գանք, խոսենք»։ Դուրս են եկել եւ սկսել են 5 հոգով ծեծել մեկին»,- ասել է Մկրտչյանը։ Ինքնապաշտպանության նկատառումներով երիտասարդը, որին ծեծում էին, մեքենայից վերցրել է հրացանը եւ կրակել։ Արդյունքում դժբախտ դեպք է տեղի ունեցել։
«Այս պահին երիտասարդը հիվանդանոցում է։ Նրա անունն Արտակ է։ Երիտասարդի ծնոտը ձեռքը, կողերը կոտրված են, նա հազիվ է փրկվել մեռնելուց»,- հավելել է Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Վոլգոգրադում ադրբեջանցիների եւ հայերի միջեւ ծագած ծեծկռտուքից զոհվել է 24-ամյա ադրբեջանցի Էդուարդ Չիրիեւը:
Եվ սա նման ծեծկռտուքների առաջին դեպքը չէ.
