Ազգային ժողովի պատգամավորի Mercedes-ը տեղափոխվեց «գաի պլաշադկա».ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 28-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Mercedes ՏԼ 550 մակնիշի 01 AR 111 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի համար էլ տեղափոխվել է «գաի պլաշադկա»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի անվամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գ. Արսենյանի բջջային հեռախոսին պատասխանած անձը հայտնեց, որ ինքը պատգամավորի օգնականն է և ճիշտ են տեղեկությունները, որ ավտոմեքենան գրանցված է Գ. Արսենյանի անվամբ, սակայն այն վարել է ոչ թե պատգամավորը, այլ նրա տղան, ինչպես նաև պատգամավորը տեղյակ է, որ մեքենան որտեղ է գտնվում:
