Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը
Հայաստանի խորհրդարանը մայիսի 19-ի նիստում մեկ րոպե լռությամբ հարգել է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգանքի տուրք մատուցելու կոչ արեց ՀՀԿ պատգամավոր, ազգությամբ հույն Էդուարդ Շարմազանովը:
Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների եւ այլ ժողովուրդների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: 2015 թվականին Հայաստանի խորհրդարանն այդ հանցագործությունները դատապարտող բանաձեւ է ընդունել:
«Կրկին դատապարտելով դահիճներին՝ խոնարհվում ենք զոհերի հիշատակի առջեւ»,- ասաց Շարմազանովը:
