1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ազգային պահպանողական ուժերը պետք է ստեղծեն հզոր գաղափարական ընդդիմադիր բեւեռ. Հայկ Բաբուխանյան

Երեկ ՍԻՄ գրասենյակում տեղի ունեցավ «Սահմանադրական Իրավունք Միություն» (ՍԻՄ) կուսակցության եւ Հայաստանի Քրիստոնեա -դեմոկրատական կուսակցության (ՀՔԴՄ) նախագահներ Հայկ Բաբուխանյանի եւ Խոսրով Հարությունյանի հանդիպումը: Հանդիպումից հետո «Իրավունքը» հարցրեց ՍԻՄ նախագահից, թե ի՞նչ քննարկումներ են տեղի ունենում ,եւ ի՞նչ է նա մտածում ընդդիմության գործառույթի վերաբերյալ:

Ազգային պահպանողական ուժերը պետք է ստեղծեն հզոր գաղափարական ընդդիմադիր բեւեռ. Հայկ Բաբուխանյան

-Մեր հանդիպումները եւ քննարկումներն ունեն պարբերական բնույթ, սակայն այժմ մենք մտահոգված ենք երկրում ստեղծված իրավիճակով, երբ կատարվում են հերթական հակասահմանադրական քայլերը իշխանությունը զավթած խունտայի կողմից, որը շարունակում է յուրացնել իշխանությունը եւ ոտնակոխ անել սահմանադրական կարգը: Խիստ մտավախություն է առաջացնում նաեւ այն փաստը, որ Հայաստանի ապօրինի վարչախումբը կործանել է երկրի արտաքին քաղաքականությունը եւ Արցախի հարցի շուրջ հասունանում է վտանգավոր զարգացում: Անհանգստացնում է նաեւ այն, որ երկրի առողջապահական, սոցիալ-տնտեսական համակարգերը գտնվում են խորը ճգնաժամի մեջ եւ հասել են անկառավարելիության աստիճանի:

-Արդյո՞ք ժամանակը չէ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն:

- ՍԻՄ կուսակցությունը ունի 31 տարվա պատմություն, որի ընթացքում բազմիցս ունեցել է տարբեր ֆորմատներով միավորումների հարուստ փորձ: Սակայն դրանք բոլորը եղել են գաղափարախոսական հիմքի վրա: «Ընդդեմ» միավորումները, պատեհապաշտական լուծումները մեզ համար չեն: Ի դեպ, այդպիսի քաղաքական խաղերը բերում են այսօրվա տխուր արդյունքների: Պատեհապաշտությունը եւ պոպուլիզմը ծնում են նիկոլներ:

Այո՛, մենք քննարկում ենք ազգային պահպանողական ուժերի միասնական գործողությունների տարբեր հնարավորությունները, բայց հիմքում գաղափարախոսությունն է: Բացի այդ, կարեւոր է ինչ պատմություն ունի այս կամ այն կուսակցությունը, ինչպես է իրեն դրսեւորել այս կամ այն իրավիճակում եւ հատկապես 2018 թվականի հեղաշրջման ժամանակ: Նորելուկ կուսակցություններին, որոնցից մեծ մասը մարդ-կուսակցություններ են, Նիկոլի նարնջագույն հեղաշրջմանը աջակցածներին, լիբերալ կամ սորոսական խաղեր տվածներին մենք այդ գաղափարական դաշտում չենք տեսնում: Խնդիրը ոչ այնքան Նիկոլի, ինչքան իր քաղաքական թիմի հակազգային գաղափարախոսության մեջ է, եւ երկիրը ճիշտ զարգացման ճանապարհ վերադարձնելու համար պետք է փոխվի հենց գաղափարախոսությունը: Շատ կարեւոր է նաեւ փորձառու, քաղաքական աշխատանքի մեջ գիտելիքներ ունցող գործիչների ներգրավումը քաղաքական գործընթացների մեջ: Դեղնակտուց, իրենց կյանքում որեւէ քաղաքական փորձառություն չունեցող , երկրի զարգացման մեջ որեւէ լումայի ներդրում չունեցող պոպուլիստների քայքայիչ արդյունքները այսօր մեր աչքերի առաջ են, եւ մեկ պոպուլիստին փոխել մյուս պոպուլիստով ոչ մի իմաստ չունի: Դա կլիներ երկրի համար հերթական ցնցումը, որը երկիրը հետ կմղի եւս մեկ անգամ: Այնպես որ, պետք է ստեղծել ազգային պահպանողական գաղափարախոսության եւ հստակ արտաքին քաղաքական առաջնահերթությունների պլատֆորմի վրա գործող փորձառու քաղաքական ուժերի ընդդիմադիր բեւեռ:

-Այսօր որոշ նորելուկ կուսակցություններ փորձում են ինչ-որ միավորումներ ստեղծել այն հիմքով, որ այդտեղ չպիտի լինեն ՀՀԿ ներկայացուցիչներ: Իսկ Ձեր պատկերացրած բեւեռում ՀՀԿ կուսակցության գործիչներ, այսպես կոչված, «նախկիններ» պե՞տք է լինեն:

- Եթե երկիրը մինչ օրս գոյություն ունի, ապա դա նախկին իշխանությունների` սկսած Առաջին հանրապետության եւ Սովետական Հայաստանի իշխանություններից մինչեւ ՀՀԿ-ի իշխանությունների աշխատանքի եւ մտքի արդյունքն է: Ներկաները ցույց տվեցին իրենց բացարձակ անկարողությունը եւ որեւէ մի տեղ քարը քարի վրա դրած չունեն: Սրանց իշխանության երկու տարիների ընթացքում չկա որեւէ մի ասպարեզ, որտեղ պետականաշինությունը ունեցել է առաջընթաց: Իսկ սխալներ ունեցել են բոլորը, բայց սխալը մի բան է, իսկ պետություն քանդելը` այլ: Ինչ վերաբերում է ձեր նշած նորելուկ կուսակցություններին, ապա դժվար է պատկերացնել, որ որեւէ փորձառու եւ ծանրակշիռ փորձառու գործիչ, այդ թվում նաեւ` ՀՀԿ-ից ցանկություն ունենա դրանց հետ գործ ունենալ: Ովքե՞ր են դրանք, ի՞նչ գաղափարախոսություն ունեն, ի՞նչ են արել երկրի համար, ինչպիսի՞ աջակցություն ունեն հասարակության մեջ: Արդյո՞ք դրանք կարող են գոնե 100 ձայն հավաքել: Այնպես որ, ձեր հիշատակած հայտարարությունները լուրջ մարդկանց մոտ միայն քմծիծաղ են առաջացնում: Փանջունիների պակաս իսկապես որ չկա: Եվ եթե պետք է արգելափակել մեր նշած բեւեռին ոմանց մուտքը, ապա դա պետք է լինեն ներկաները, նրանց ժամանակին աջակցածներն ու պոպուլիստները:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, իր բոլոր թերություններով հանդերձ, ապա, իհարկե, իշխանության ժամանակ միշտ էլ դրա մեջ սողոսկում են տարբեր կարիերիստներ, որոնք բացի սեփական օգուտից ոչինչ չեն տեսնում: Սակայն իշխանությունից զրկվելուց հետո կուսակցությունները սկսում են ինքնամաքրվել` կարիերիստները, պատեհապաշտները առնետների նման փախչում են խորտակվող նավից, իսկ նվիրյալները, գաղափարական մարդիկ, իրենց երկրին ու ազգին ազնվորեն ծառայողները մնում են: Այդպես էլ ՀՀԿ-ից շատ ու շատ պատեհապաշտներ արագորեն վազեցին դեպի «Իմ քայլը», եւ այսօր իշխանավորների զգալի մասը հասցրել է մի քանի կուսակցություն, այդ թվում եւ ՀՀԿ-ն, փոխել եւ միշտ էլ մնալ ջրի երեսին:

-Թողնենք «ներկաների» եւ «նախկինների» հոգնացուցիչ դարձած թեման, խոսենք ապագայից:

- Ապագան (եթե ուզում ենք, որ մեր պետությունը ընդհանրապես ունենա ապագա) պետք է պատկանի այնպիսի առաջատար քաղաքական ուժին, որն ունի պետականության զարգացման տեսլական, ազգային պահպանողական գաղափարախոսություն, արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշված է Ռուսաստանի հետ սերտ եւ վստահելի դաշինք ձեւավորելուն, ունի պետական կառավարման եւ քաղաքական աշխատանքի բազմամյա ու արդյունավետ փորձ, բաղկացած է ծանրակշիռ, փորձառու, խորը գիտելիքներ ունեցող, միջազգային հարթակներում ծանրակշիռ քաղաքական գործիչներից:

ՍԻՄ լրատվական ծառայություն

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan