Ազնավուրի որդին կմասնակցի Երևանում վազքի կիսամարաթոնին
Հայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ցանկություն է հայտնել մասնակցելու Երևանում վազքի RunArm 2015 միջազգային կիսամարաթոնին: sputnikarmenia.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է
սսՀայաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
Առաջին միջազգային RunArm վազքի կիսամարաթոնը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 3-ին: Դրա նպատակն է առողջ ապրելակերպի պրոպագանդան և մեր երկրում սպորտային զբոսաշրջության զարգացումը:
«Ինձ համար շատ հաճելի է, որ առաջիկա կիսամարաթոնի մասին հայտարարությանը գրեթե անմիջապես շատ մարդ է արձագանքել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտասահմանում: Մասնավորապես, կիսամարաթոնին ցանկացել են մասնակցել ծագումով հայ ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաևֆը՝ եղբոր հետ, նաև մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը»,- նշել է Էմմիյանը:
Միջոցառման շրջանակներում, որը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, կկազմակերպվեն կիսամարաթոն՝ 21,097 կմ, էստաֆետ (2 x 10,550 կմ), վազք՝ 5 կմ, նաև վազք՝ 2,5 կմ 12-15 տարեկան դպրոցականների համար:
Yerevan RunArm 2015-ին մասնակցության համար գրանցումը սկսվել է օգոստոսի 10-ին: Բոլոր մասնակիցները սպորտային կոստյում և կրծքանշաններ կստանան, հաղթողները կարժանանան դրամական պարգևների:


