Ազնավուրը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պատրաստվում է վերադառնալ աշխատանքի
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը դուրս է գրվել Ժնևի հիվանդանոցից և պատրաստվում է վերադառնալ աշխատանքի, գրում է ТАСС-ը՝ հղում անելով AFP-ին: Մոտ ժամանակներս Ազնավուրը կվերսկսի Անտվերպենում համերգի պատրաստությունները, որը նախատեսված է նոյեմբերի 22-ին:
Աշխարհահռչակ երգիչը Ժնևի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել անցած ուրբաթ՝ հոկտեմբերի 10-ին: Շանսոնյեի շրջապատից այժմ հայտնում են, որ «նրա մոտ գերհոգնածություն է եղել», 90-ամյա Ազնավուրի մոտ ոչ մի լուրջ առողջական խնդիր չի հայտնաբերվել:
Վերջին ամիսներին Շառլ Ազնավուրը մի քանի համերգ է տվել իր հոբելյանական համաշխարհային շրջագայության շրջանակներում: