1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բա դալանները՞, բա ծեծելը՞, ու՞ր մնաց...

Երբ օրեր առաջ եռյակը 44 ստորագրությամբ իշխող կուսակցությունից պահանջեց արտահերթ կարգով քննարկել կառավարման ճգնաժամի հարցը, ՀՅԴ-ն չմիացավ այդ պահանջին՝ պատճառաբանելով, թե իրենց հետ դա նախապես չեն համաձայնեցրել: Բայց միևնույն ժամանակ չմոռանանք, որ ՀՅԴ-ն նույնպես կողմ էր այդ հարցը բարձրացնելուն, ուղղակի ԷԼԻ ինչ որ ամբիցիաների խնդիր առաջացավ: Սա ևս մեկ վառ ապացույց է արդեն ճամբարափոխությանը սովոր, սակայն ոչ պարզ խաղացող այս ոչ երիտասարդ ուժի սկզբունքայնության մասին, ավելի շուտ՝ այդ սկզբունքայնության պակասի կամ գուցե բացակայության,քանի որ ՀՅԴ-ի դեպքում միշտ այդպես է լինում` դեմ ըլլալով կողմ են իշխանությանը…

Իսկ ի՞նչ կա զարմանալու. դեռ ընդամենը 1 տարի առաջ էր, երբ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից ՀՀԿ-ականներին զգուշացնում էր դալաններում ծեծվելու հավանականության մասին, իսկ հետո ի՞նչ արեց... դարձավ Գերմանիայում ՀՀ դեսպան: Բա դալանները՞, բա ծեծելը՞, ու՞ր մնաց...

ՀՅԴ-ն փաստորեն իշխանության հետ նման ֆորմատով համագործակցելով իրեն իշխանական ուժ հայտարարելու փոխարեն նոր պլան մշակեց՝ ընդունեց ավելի ընդդիմադիր կեցվածք՝ միավորվելով քաղաքական մյուս ուժերի`ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ: Պարզ էր արդեն, որ դա գաղափարական միավորում չէ, և այդտեղ ինչ-որ շահեր են հետապնդվում: Բայց ՀՅԴ-ի դեպքում դա էլ երկար չտևեց և այդ միավորումն էլ նրանք լքեցին՝ պատճառաբանելով իբրև թե իրենց սկզբունքայնությունը: Հետաքրքիր է՝ իսկ երբ միավորվում էին, սկզբունքայնության մասին մոռացե՞լ էին: Հիմա ի՞նչ պատահեց, որ քառյակից դուրս եկան, այն դեպքում, երբ քառյակի առաջարկած 12 կետերի հարցում մեծ էր իրենց նախաձեռնությունը: Իհարկե, նրանք կարող են ասել, թե միշտ կողմ են եղել սահմանադրական բարեփոխումներին: Լավ, ընդունենք, որ բարեփոխումներին կողմ էիք, սակայն դրա համար պարտադիր չէր դուրս գալը քառյակից, քանի որ ՀՅԴ-ն շատ հանգիստ կարող էր շարունակել իր գործընկերների հետ համագործակցությունն այլ թեմաների շուրջ, նաև կարող էր մասնակցել հանրահավաքներին, եւ ցույց տալ, որ գոնե մեկ անգամ կարող է չխախտել խաղի կանոնը:

Ստացվեց, որ կողմ չէ, այսինքն, իրականում ընդդիմություն էլ չէ: Հաշվի առնելով նախկինում ՀՅԴ-ի՝ իշխանական կոալիցիայի անդամ լինելը՝ չի կարելի բացառել, որ հիմա էլ նրանք նույն հաջողությամբ կարող են համագործակցել, սակայն կարծում եմ ավելի ազնիվ կլիներ անել դա բացահայտ, առանց ընդդիմադիրի դիմակ հագնելու, առանց տարբեր տեսակի «խաղեր տալու», առանց ժողովրդին խաբելու և վերջապես՝ առանց ջղաձգվելու: Իսկ ջղաձգումները նրա կողմից կան և դեռ շարունակվում են. ՀՅԴ-ն դեմ է իշխանություններին և միաժամանակ կողմ է: Թե ինչպես է դա հնարավոր՝ դժվար է պատկերացնել, բայց իրենք փաստորեն պատկերացնում են: Խոսում են համակարգային փոփոխություններից, սակայն չեն ներկայացնում, թե ինչպես պետք է դա լինի: Այս ամեն գալիս է նրանից, որ ՀՅԴ-ն նույնպես ազնիվ ու անկեղծ չի խաղում:
ՀՅԴ-ի նման քաղաքական ուժերի առկայությունը քաղաքական դաշտում ձեռնտու կլինի ցանկացած իշխանությանը, որովհետև նման կուսակցությունները հիանալի կերպով կարողանում են կատարել իրենց վրա դրված գործառույթը՝ վիժեցնել ընդդիմադիր շարժումները:
Վերջապես, երբ խոսում ենք քաղաքական թոշակառուների մասին, պետք է նաև նշենք, որ թոշակառու կարող է լինել ոչ միայն քաղաքական գործիչը, այլև քաղաքական ուժն ամբողջությամբ: ՀՅԴ-ի դեպքում թոշակի անցնելու ժամանակը, կարծում եմ՝ մի բան էլ անցել է:


Արտյոմ  Եդիգարյան

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan