Բաց նամակ ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին
Դիմում եմ ձեզ, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, Արցախյան շարժման մասնակից, Արցախյան պատերազմի մասնակից, կին, որը գրել է մեր Պաշտպանության բանակի ստեղծման մասին առաջին հրամանը:
Այսօր մեր երկիրը հայտնվել է վտանգի մեջ, որևհետև խախտվել է մեր հանրապետության պետական սահմանը, ինչի համար դուք քաղաքական իշխանությունների հետ պատասխանատվություն եք կրում: Մեր սահմանը պետք է վերականգնվի, որոևհետև այն ամրագրված է սասհմանադրության մեջ:
Մենք շնորհակալ են մեր հզոր բանակից, խոնարհվում ենք այն մեր որդիների առջև, որոնք իրենց կյանքը չխնայեցին՝ հանուն մեր երկրի անկախության ու ինքնիշխանության, ինչպես որ երդվել էին Պաշտպանության բանակում ծառայության անցնելիս:
Այսօր նրանց թափած արյունը, մեր որդիների խոշտանգված ու անարգանքի ենթարկված մարմինները այսօր մեզանից պահանջում են, որ մենք տեր կանգնենք մեր բանակին և չթողնենք, որպեսզի նորից կրկնվի նման բան:
Դուք, որպես Պաշտպանության բանակի հրամանատար, պետք է անհապախ վերականգնեք մեր բանակի կարգ ու կանոնը:
Առաջին հերթին, պետք է դուրս բերել մեր զորամասերի տարածքից բոլոր բամակի հետ կապ չունեցող, մարտական արվեստին անծանոթ, կասկածելի բնութագրերով ու վարքագծով մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ ոչ թե առաջնագծում են, այլ գնդի զորանոցում: Նրանց պահվածքը արդեն իսկ դժգոհություններ է առաջացրել թե զինվորականների, թո հասարակ քաղաքացիների շարքում:
Երկրորդը, դուք պետք է դիմեք ՊԲ Գերագույն Գլխավոր հրամանատարին, որպեսզի նա հրաման տա Պաշտպանության բանակին վերականգնել Արցախի Հանրապետության պետական սահմանը:
Մենք ՊԲ-ից սպասում ենք հաղորդագրություն՝ պետական սահմանը խախտելու համար անմիջական պատասխանատուների և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Այս վերջին օրերին շատ է խոսում այն մասին, որ մեր իշխանությունների վրա ահռելի ճնշում է գործադրվել, ինչն էլ թույլ չի տալիս մեր պատասխանատուներին գործել մեր երկրի Սահմանադրության սահմաններում և կատարել Սահմանադրության պահանձները: Մենք նոլորս պատրաստ ենք լսել դրա մասին հայտարարությունը և սատարել մեր ռազմա-քաղաքական իշխանությանը, որպեսզի մեր երկրում վերականգնվի օրինականությունը և սահմանադրական կարգը:
Հակառակ դեպքում մենք կդնենք Ձեր՝ սահմանադրությանը չենթարկվելու և մասնագիտական անհապատասխանության հարցը:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ
