1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ ընդդեմ Հերմինե Նաղդալյանի եվ նրա ամուսնու Hraparak.am

Hraparak.am-ը գրում է .

«Նորաշեն 2007» կոոպերատիվի կողմից կառուցված Գեւորգ Չաուշի 14/3 շենքի բնակիչները բաց նամակ են ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։
«Մեծարգո պարոն նախագահ, դիմում ենք Ձեզ, քանզի սպառվել են բոլոր հնարավոր ղեկավարներին դիմելու վայրերը, եւ այդ ամենը՝ ապարդյուն։ Խնդիրն այն է, որ Ձեր կողմից վստահելի եւ հովանավորվող տիկին Հերմինե Նաղդալյանը, անցնելով բոլոր սահմանները, օգտվելով Ձեր հովանավորությունից եւ իր պաշտոնական դիրքից, բռնի կերպով փորձում է մեզանից խլել տարիների տառապալից, դժվարին եւ դառը քրտինքով վաստակած գումարներով ձեռք բերված մի փոքրիկ անկյուն՝ բնակարան, որը մեր վերջին հույսն է՝ մեր ընտանիքների հետ մնալ եւ ապրել մեր հայրենիքում։

Տիկին Նաղդալյանը, սակայն, փորձելով խլել մեր բնակարանը, մեզ դրդում է, որպեսզի մենք ստիպված լինենք լքել մեր հայրենիքը։ Չէ՞ որ Հայաստանը միայն տիկին Նաղդալյանների համար չէ, սա մեր ծննդավայրն է, մեր հայրենիքն էլ է, եւ մենք հպարտ ենք, որ Հայաստանի քաղաքացի ենք։ Մեր վերջին հույսը Դուք եք, որպեսզի սաստեք տիկին Նաղդալյանին եւ ստիպեք, որ վերադարձնի մեր բնակարանները, հակառակ դեպքում՝ մենք ստիպված կլինենք դիմել բոլոր երկրների դեսպանատներին՝ քաղաքական ապաստան տալու խնդրանքով։ Հուսով ենք՝ Դուք չեք հանդուրժի նման անարդարությունը Ձեր կողքին, քանի որ տիկին Նաղդալյանը դրանով ոտնահարում է ոչ միայն մեր՝ ՀՀ քաղաքացիներիս իրավունքները, այլեւ միաժամանակ սպառնում է ինչպես Ձեր հեղինակությանը, այնպես էլ ՀՀԿ-ի անվան հետ է խաղում։ Մի՞թե հնարավոր չէ այս երկրում կարգի հրավիրել մի կնոջ, ով իր քայլերով խաղում է թե Ձեր, թե մի ամբողջ կուսակցության անվան հետ։ Ասվածի վերաբերյալ ապացույցներ ունենք եւ անհրաժեշտության դեպքում կարող ենք հատկացնել։ Կանխավ շնորհակալ ենք եւ կարծում ենք, որ Ձեր միջամտությամբ կլուծվի այս հարցը, եւ ստիպված չենք լինի լքել մեր հայրենիքը»,- ասված է նամակում։

Նամակը խմբագրություն բերած անձի՝ Մովսես Մովսիսյանի հետ զրույցից իմացանք, որ նա տուժողներից Գրիշա Մկրտչյանի ներկայացուցիչն է։ Նա ասաց, որ 7 տարի առաջ դիմել են «Նորաշեն-2007» կոոպերատիվին, իրենց փողերով շենքը կառուցվել է, հետո պարզվել է, որ կոոպերատիվի տերերը ֆինանսական խնդիրներ ունեն, եւ որոշել են տարբեր տեղերից գումարներ հայթայթել։ «Ու հանդիպել են տիկին Հերմինեին եւ նրա ամուսնուն, որոնք ցանկացել են այս գործում շահույթ ունենալ, տոկոսով գումար են տրամադրել կոոպերատիվին, որը կարողացել է էդ գումարներով շինարարությունը շարունակել, չնայած մինչեւ էդ պահն արդեն շենքը կանգուն ա եղել։ Մեր գումարներով ա էդ շենքը կառուցվել, տիկին Հերմինեն ու իրա ամուսինը սկի տեղյակ էլ չեն՝ որտեղ ա գտնվում էդ շենքը, ինչ բնակարաններ են, գումար են տվել ուղղակի տոկոսով ու դարձել են բնակարանատեր»,- ասում է նա՝ նշելով, որ 5 տարի է՝ դատն ընթանում է, շուտով դատավճիռը կկայացվի, սակայն դատի ընթացքում ոչ մի հստակ լուծում չի տրվել։ Նրանք կարծում են, որ Հերմինե Նաղդալյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքն ու օգտվելով նախագահի հովանավորչությունից, շարունակում է իր «սեւ գործը» եւ ամեն ինչ անում է դատն իր ուզած հունով տանելու համար։

Մեր հարցին, թե դատական հայց կա՞ Հերմինե Նաղդալյանի կամ նրա ամուսնու դեմ, մեր զրուցակիցն ասաց․ «Կոնկրետ դատական հայց չկա, սակայն գործի սկզբում քննչականում նրա ամուսինը որպես վաշխառու էր ներգրավված, սակայն մի գիշերվա մեջ տիկին Հերմինեն, այցելելով քննիչ Ջանազյանին ու նրան էլ վախեցնելով, թե «էդ ո՞ւմ ամուսնու վրա ես գործ սարքում, քեզ մի գիշեր ժամանակ՝ գործը փոխվի», ու էդ ամեն ինչը կազմակերպված արեցին իրենք, ու իր ամուսինը վաշխառուից դարձավ վկա, որպես բարեխիղճ գնորդ»։

Նա նաեւ նշեց, որ Նաղդալյանին եւ իր ամուսնուն տրվել է 14 վկայական, որոնցից յուրաքանչյուրը երկու տուն է ներառում։ «Մենք ամեն ձեւի պայքարելու ենք ու թույլ չենք տալու, որ ինչ-որ տիկին Հերմինե, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, սենց խեղճուկրակ մարդկանց, որ կոպեկ-կոպեկ հավաքելով, տարիների տանջանքով հազիվ տուն են գնել, ինքը եկել՝ թաթը դրել ա վրան։ Ես նաեւ կոչ եմ անում նախագահին, պարո՛ն նախագահ, զսպեք Ձեր կողքը կանգնած էս թալանչիներին, գոնե մի քիչ երկրում արդարություն պիտի լինի՞, թե՞ չէ, մենք հույս ունենք, որ էս հարցը Դուք կլուծեք, ոչ թե Ռուսաստանի նախագահը միջամտի կամ Եվրադատարանը, մենք հույսով ենք, որ Դուք՝ անձամբ, ի զորու եք, եթե ի զորու չեք, նոր մենք ստիպված կլինենք դիմել այլ երկրների»,- եզրափակեց Մովսես Մովսիսյանը։

Մեր զրուցակցից բացի, նամակի տակ ստորագրել են նաեւ այլ տուժողներ՝ Մելիք, Վահե, Կարեն, Լարիսա, Մխո, Շուշան անուններով։

 

 
 
Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan