Բաց պատուհանից մուտք է գործել հնդիկ գործարարի ՍՊԸ-ի գրասենյակ ու պահարանից գումար գողացել
Հնդկաստանի քաղաքացի, 42-ամյա Պարվեզ Խ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6/6 հասցեում գտնվող իր ՍՊԸ-ի բաց պատուհանից մուտք գործելով՝ պահարանից գողացել են 85.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 26-ամյա Հրանտ Ղ.-ին, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Քննությունը շարունակվում է:
