Բացառիկ բան, որ թույլ տրվեց անկախության ընթացքում
Lragir.am-ը գրում է.
Տնտեսագիտական ոլորտում հետազոտություններ հրապարակող RePEc (Research Papers in Economics) պլատֆորմի կազմած՝ աշխարհի ամենանշանավոր տնտեսագետների ցուցակը գլխավորում է հայազգի աշխարհառչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն:
Այդ հանգամանքը հավանաբար հռչակավոր հայրենակցի համաշխարհային ճանաչումով հպարտանալու նոր առիթ է բազմաթիվ հայերի համար: Հայությունն ունի այդպիսի շատ առիթներ:
Այդ օրինակները հանրության մի զգալի մասի մոտ տալիս են հայերի բացառիկության մասին խոսելու հիմքեր: Բայց դա իհարկե այդքան էլ հիմնավոր խոսակցություն չէ: վերջին հաշվով, հայտնի, աշխարհահռչակ մարդիկ կան թերեւս բոլոր ազգերի ու ժողովուրդների շարքում, գուցե մի դեպքում ավելի շատ, մյուս դեպքում ավելի քիչ: Հայերն այդ իմաստով չունեն որեւէ բացառիկություն եւ այդօրինակ դատողությունները հանդիսանում են կամ սահմանափակ աշխարհընկալման կամ առավելապես սնապարծության հետեւանք:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում:
