ԲԱՑԱՌԻԿ. «Երրորդմասցի Լյովիկ»-ը Շենգավիթում և իր շրջապատի համար իրական հեղինակություն էր ( ՖՈՏՈ)
operativ.am-ը գրում է .Մարտի 4-ից արդեն բավականին երկար ժամանակ է անցել, սակայն քննարկումներն այս թեմայով չեն դադարել, քանի որ սպանվել են հեղինակություն ունեցող անձիք, որոնցից մեկը շատերին ծանոթ և մեծ, հարգված հեղինակություն հանդիսացող «Երրորդմասցի Լյովիկ»-ն էր` Լևոն Ղազարյանը, ով Շենգավիթում, ինչպես նաև իր շրջապատի համար հանդիսանում էր իրական հեղինակություն` լիդեր: Նա հանդիսանում էր ՀՀ թիավարության ֆեդերացիայի համանախագահ, զբաղվում սպորտով, ինչպես նաև աջակցում էր մարզիկներին:«Երրորդմասցի Լյովիկ» մականունն ինքնին շատերին շփոթության մեջ կգցի, քանի որ սովորաբար նման մականուններով մարդկանց դիտարկում են բացասական ֆոնի ներքո, սակայն, երբեմն առաջին հայացքից կամ անունից կարծիք կազմելը թյուր է:
Սովորաբար, մարդիկ, ովքեր ի սրտե են լավություն անում կամ օգնություն ցուցաբերում, ապա չեն բարձրաձայնում այդ մասին: Լևոն Ղազարյանը` «Երրորդմասցի Լյովիկ»-ը, նման անձնավորություն է եղել:
Մանրամասն` operativ.am
