ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է մոխրակույտի վերածվում ավտոմեքենան
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ այսօր մարտի 13-ին, Երևանում տեղի ունեցած ավտոմեքենայի հրդեհից: Ժամը 15:40-ի սահմաններում Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ատացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 23/4 շենքի բակում այրվում է Daewoo մակնիշի չշահագործվող ավտոմեքենա: Հրդեհի վայր է ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մարել են կրակը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
