ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Երևանում կին վարորդը վրաերթի ենթարկում հորն ու տղային
Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում, Երևան քաղաքի Մամիկոնյանց 51 շենքի բնակչուհի 28-ամյա Գայանե Ավետիսյանը, իր վարած Toyota մակնիշի 34 CS 984 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող հետիոտներ՝ Երևան քաղաքի Բուդաղյան փողոցի բնակիչներ՝ 32-ամյա Աշոտ Հայրապետյանին և 6-ամյա Տիգրան Հայրապետյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Ա. Հայրապետյանը տեղափոխվել է «Սլավ Մեդ», իսկ Տ. Հայրապետյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
