ԲԱՑԱՌԻԿ.Թե ինչպես 2 տարեկան տղան լույս աշխարհ բերեց իր երկվորյակին (լուսանկարներ). Blog.1in.am
Չինաստանի Հուասի նահանգից երկու տարեկան տղան ցնցեց բժիշկներին. Մասնագետները երեխայի փորի մեջ հայտնաբերել էին նրա երկվորյակին: Բժիշկները ստիպված եղան շտապ վիրահատել փոքրիկին (Blog.1in.am):
Ծնողները բժիշկներին էին դիմել այն ժամանակ, երբ երեխայի փորն այնքան էր մեծացել, որ նա սկսել էր դժվարությամբ շնչել:
Ուսումնասիրությունների արդյունքում բժիշկները երեխայի փորի մեջ նրա երկվորյակին էին հայտնաբերել:
Պտուղն այնքան էր մեծացել, որ զբաղեցրել էր տղայի փորի 2/3-ը: Հասկանալով, որ հապաղել չի կարելի՝ բժիշկները շտապ վիրահատեցին փոքրիկին:
Վիրահատության ժամանակ փոքրիկ տղայի փորից հանեցին 20 սանտիմետրանոց պտուղ, որն ամբողջովին կազմավորված վերջույթներ ուներ:




