«Բաժանում են նրանց, ովքեր այդքան էլ այդ տոպրակի կարիքը չունեն»
Այս օրերին ԲՀԿ-ն տարբեր մարզերում սոցիալական՝ պարենի տեսքով փոքրիկ օգնություններ է բաժանում՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու անվան տակ: Սակայն, խմբագրություն են զանգահարում տարբեր մարզերի իրապես սոցիալապես անապահով ընտանիքներ, այդ թվում՝ հանրակացարանում կամ ժամանակավոր կացարանում բնակվողներ եւ իրենց բողոքն արտահայտում: «Ծառուկյանի պատգամավորներն օգնություններն էլ են բաժանում իրենց ծանոթներին: Իրական անապահով ընտանիքներին անտեսում են, բաժանում են նրանց, ովքեր այդքան էլ այդ տոպրակի կարիքը չունեն»,- վրդովված նկատեց Թալինի ժամանակավոր կացարանում բնակվող, իրոք կարիքավոր մարդիկ։