Բակո Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Կառավարության կողմից ձևավորված արագ արձագանքման օպերատիվ շտաբի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Երկրի ղեկավարը կարևորել է այս կառույցի ձևավորումը և կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
