Բակո Սահակյանն մի շարք օրենքներ է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ստորագրել է «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։
Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
