Բակո Սահակյանի հանդիպումը բարոնուհի Քերոլայն Քոքսի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ.VIDEO
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 20-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սահակյանն արժեւորել է բարոնուհու կողմից պարբերաբար Արցախ կատարվող այցերը, պատվիրակության կազմի շարունակական ընդլայնումը՝ այն համարելով կարեւոր Արցախը ճանաչելու եւ մեր երկրի ու ժողովրդի հետ բարեկամական կապերն ամրապնդելու տեսանկյուններից:
