Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալին
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ նախագահ Սամվել Կարապետյանին: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` Ջամիլ Կարապետյանի մահվան մասին: Նա աչքի էր ընկնում իր համեստությամբ ու աշխատասիրությամբ, հարազատներին ու ընկերներին օգտակար լինելու ձգտումով, մեծ հայրենասիրությամբ եւ անմնացորդ նվիրվածությամբ իր ժողովրդին ու ընտանիքին: Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով»:
