Բակո Սահակյանը մանրամասներ ներկայացրեց
Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնի ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ասաց, այն պահից, երբ հայտնվել է Պաշտպանության բանակի հրամանատարական կետում, ծանոթանալով ստեղծված օպերատիվ վիճակին` տվել է համապատասխան կարգադրություններ, հանձնարարականներ, ցուցումներ, ինչպես նաև Պաշտպանության բանակի հրամանատարին` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին հրաման է տվել կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականցնել միջոցառումներ` հակառակորդի գործողությունները կասեցնելու` նպատակ հետապնդելով ոչնչացնելու նրա կենդանի ուժը և միջոցները:
«Երբ մենք Արցախյան ազատագրական շարժման շնորհիվ ձերբազատվել ենք գերությունից, սկսել ենք կառուցել մեր կյանքը համամարդկային արժեքների համաձայն, որովհետև մենք հազարամյակների ընթացքում առաջնորդվել ենք միայն ու միայն այդ արժեքների համաձայն` այդ շրջանում հավատարիմ լինելով ժողովրդավարական երկիր կառուցելու սկզբունքներին, իրականացրել և այդ ուղղությամբ հաջողություններ արձանագրելու ջանքեր ենք գործադրել:
