Բանակի քեֆի ժամանակ կրակոցներից տուժածին տեղափոխել են Երևան.հնարավոր է նրան անդամահատեն
Երեկ՝ փետրվարի 1-ին, Լոռու մարզում՝ բանակի քեֆի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով ոտքի հրազենային վնասվածք ստացած Վանաձորի 43-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին Asekose.am-ին հայտնեց Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Վահրամ Գրիգորյանը:
«Տուժածը մեզ մոտ է տեղափոխվել ծանր վիճակում: Նրան անմիջապես տեղափոխել են Վերակենդանացման բաժանմունք, գիտակցության բերել, վիրահատել են ու Երևանից հրավիրված «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել Երևան»,-ասաց բժիշկը:
Հիվանդանոցից Asekose.am-ին տեղեկացրին, որ Արարատ Խաչատրյանը վնասվածքը ստացել է սրունքի հատվածում, վնասվել են գլխավոր զարկերակները. չի բացառվում նաև, որ տուժածի ոտքը անդամահատվի:
մանրամասն՝ այստեղ:
