Բանակի սպան պարտքերի պատճառով ինքնասպանության փորձ է կատարել․ գործը Վերաքննիչում է
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Եղիշե Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ:
24-ամյա լեյտենանտ Եղիշեն ծառայել է որպես դասակի հրամանատար, ավագ օպերատոր:
Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 19-ի սահմաններում զորամասի զինավանի իր բնակարանում նա ածելիով իր նախաբազկի շրջանում քերծվածքներ է կատարել, ինքն իրեն պատճառել է վնասվածքներ, որոնք հանգեցրել են նրա կողմից զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Նույն օրը լեյտենանտ Եղիշեն տեղափոխվել է տեղի հիվանդանոց, ապա՝ Նորքի հոգեբուժական կլինիկա:
Նախաքննության ընթացքում Եղիշեն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը նորից իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա ցուցմունք է տվել, որ պարտքերի պատճառով է ինքնավնասում կատարել: Վնասված ձեռքով ինքը կարող էր ծառայություն կատարել, բայց իրեն ուղարկել են բուժհաստատություններ, և ինքը չէր կարող չգնալ:
Եղիշեն հայտնել է, թե ծառայության է վերադարձել 2013 թվականի դեկտեմբերի 25-ին կամ 26-ին, աշխատավարձը ստացել է ամբողջությամբ:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
