Բանդա-2. հարցաքննվում են սպանության դրվագով դատակոչված վկաները
Yerkir.am-ը գրում է. «Չենջի դռան մոտ դեմքով ընկած էր գետնին` աչքերը դուրս եկած, երանի չտեսնեի». «Բանդա-2»-ի գործով վկա Շողիկ Ղազարյանը դատարանում ցուցմունք տվեց, թե ինչպես է փորձել օգնություն ցույց տալ հրազենի կրակոցից վիրավորված` տարադրամի փոխանակման կետի աշխատակից Հակոբ Մկրտչյանին: Առևտրով զբաղվող Շողիկի կրպակն ու տարադրամի փոխանակման կետն իրարից մի քանի կրպակներ են բաժանում, սակայն դեպքի օրը կինը արտառոց ձայներ չի լսել. տարածքում ճայթռուկներ շատ են պայթեցնում: Իսկ հետո լսել է, որ կրպակների այլ աշխատողներ էլ են գոռացել, օգնություն կանչել, դուրս է եկել, մոտեցել դեպքի վայրին, հետո զանգահարել է շտապօգնություն: Դրանից հետո իրեն ու մյուս կրպակների երկու աշխատողների տարել են ոստիկանության բաժանմունք, ժամերով մնացել են այնտեղ, հարցաքննվել են:
մանրամասները` սկզբնաղբյուրում
