«Բանդայի գործով» մեղադրական ճառը չհրապարակվեց
Փաստինֆոն գրում է.
«Բանդայի գործով» այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ ՝մեղադրող Սասուն Խաչատրյանի բացակայության պատճառով: Նա այսօր պետք է հանդես գար մեղադրական ճառով:
Ինչպես դատավարության կողմերին տեղեկացրեց դատարանը, այսօր առավոտյան մեղադրողը տեղեկացրել է դատարանին, որ վատառողջ է չի կարող ներկայանալ դատարան, պատրաստ չէ մեղադրական ճառով հանդես գալ:
Դատարանը տեղեկացրեց նաև, որ հաշվի առնելով, որ մեղադրողի բացակայության պայմաններում հնարավոր չէ դատական նիստ անցկացնել՝ միջոցներ է ձեռնարկել ամբաստանյալներին անհարկի դատարան չտեղափոխելու ուղղությամբ:
Դատարանը դատական նիստը երկու շաբաթով հետաձգեց, որպեսզի մեղադրողը հասցնի ապաքինվել և ներկայանալ դատարան:
