«Բանդայի» պարագլուխ Արտուշ Հակոբյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու այսպես կոչված «բանդայի» ղեկավար լինելու մեջ մեղադրված և 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտուշ Հակոբյանի պաշտպանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Բողոք-գանգատը հավուր պատշաճի ձեւով ուղարկել ենք ՄԻԵԴ, տենենք ինչ պատասխան կստանանք:Հիմքերը առկա են, ամեն ինչ ամբողջական ներկայացված է, հույս ունեմ, որ գործը վարույթ կընդունվի: Մենք ժամկետների մեջ դիմել ենք, տեսնենք»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:
