Բանտում ծեծվածը դեռ քաղբանտարկյալ չէ. Ռուստամյանը՝ Վարդգես Գասպարիի մասին
Եթե ինչ-որ մեկին բանտում ծեծել են, դա դեռ չի նշանակում, որ նրան պետք է քաղբանտարկյալ համարել։ Այս մասին այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ակտիվիստ Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, թե ոչ։
«Իսկ եթե խոսենք խցում ծեծելու մասին, ապա մշտադիտարկումը պետք է պարզի, թե ով է ծեծել եւ ինչի համար։ Մեկ բան է, երբ ծեծել են հարցաքննելիս, եւ այլ բան, երբ ծեծել են խցում կենցաղային հողի վրա։ Ես ինքս մոտ 3 տարի բանտում եմ եղել։ Քանի նման դեպք է եղել... Քրեական աշխարհ է»,- ասել է Ռուստամյանը։
