Բաքուն արձագանքել է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման գործընթաց սկսելուն
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն անդրադարձել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու հարցին` որակելով այն որպես Հայաստանի ղեկավարության «սադրանք»:
Ըստ Մամեդովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են իրենց վերաբերմունքը հայտնել այդ հարցի նկատմամբ:
