Բաքուն գերի ընկած դիվերսանտի գործով դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը
Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը (ԿԽՄԿ)՝ «ճշտելու լրատվամիջոցներում ադրբեջանցի դիվերսանտի՝ Շահբազ Գուլիև Ջալալօղլուի գերի ընկելու վերաբերյալ տարածված լուրերը»։
Ինչպես նշում է apa.az-ը, ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակից Իլահա Հուսեյնովան նշել է, որ դիմումում մասնավորապես կազմակերպությանը խնդրվում է տեղեկության հաստատման դեպքում օգտագործել ունեցած մանդատն ու ձեռնարկել համապատասխան քայլեր։
«Որպես չեզոք միջնորդ ԿԽՄԿ-Ն այցելում է ռազմագերիներին կամ քաղաքացիական անձանց, հետաքրքրվում նրանց կենսապայմաններով, կապ հաստատում նրանց ընտանիքների հետ»,-ասել է Հուսեյնովան։
