Բաքուն հերքել է ռուսական հրթիռային համալիր գնելու մտադրության մասին լուրը
Բաքուն «Բալ-Է» հրթիռային համալիրի ձեռքբերման շուրջ բանակցություններ չի վարել Մոսկվայի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
«Մենք մտադրություն չենք ունեցել ձեռք բերել «Բալ-Է» հրթիռային համալիրը, և, համապատասխանաբար, այդ հարցով որևէ բանակցություն չենք վարել ռուսական կողմի հետ: Բացի այդ, ցանկանում ենք նշել, որ Ադրբեջանն իր անվտանգության ապահովման համար Կասպից ծովում տարբեր երկրների արտադրության ժամանակակից պաշտպանական համակարգեր և հրթիռային համալիրներ է օգտագործում»,- ասվում է հաղորդագրության մեջ: