Բաքուն հետաքրքրված է ռուսական սպառազինությունների մատակարարման նոր գործարքներով. Ալիեւ
Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է news.am-ը:
«Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկայի անվանացուցակին, ապա այն կհամաձայնեցվի համապատասխան գերատեսչությունների հետ: Մենք, իհարկե, հետաքրքրված ենք: Ռուսաստանը ժամանակակից, հուսալի ռազմական տեխնիկայի գլխավոր մատակարարներից է, մենք նրան լիարժեք հասանելիություն ունենք», - ասել է նա:
