Բաքուն «սև ցուցակում» է ընդգրկել Լյուբով Կազարնովսկայային և Գերման Ստերլիգովին
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ թարմացրել է իր տխրահռչակ «սև ցուցակը» այնտեղ ընդգրկելով վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած ռուսաստանցի հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի և ընտանիքով Արցախ տեղափոխված միլիարդատեր Գերման Ստերլիգովի անունները: Նրանք անցանկալի մարդ են հայտարարվել Ադրբեջանի համար:
