«Բաքվի բռնապետը, հերթական քարոզչական պաթոսի մեջ թաթախված, ճամարտակում է». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետը հերթական քարոզչական պաթոսի մեջ թաթախված ճամարտակում է, թե «ազատագրված հողերը կվերածի դրախտի»:
Ուշադիր եղե՞լ եք, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման նույնիսկ երկրորդ քաղաք Գանձակից սփռվող կադրերում աղքատությունը տեսանելի է անզեն աչքով, իսկ «դրախտի ճանապարհը» բնակիչներն անցնում են, որպես կանոն, «Վազ 2106» մակնիշի նման երկգույն «նժույգներով»»։
