Բաքվի օդանավակայանում ԻՊ-ի անդամ են ձերբակալել
Բաքվի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացի Բահրուզ Շահբազիին՝ ծնված 1985թ.-ին, ով մասնակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության Սիրիայում ծավալած գործողություններին: Այս մասին հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ Շահբազին Ադրբեջանից մեկնել է Թուրքիա, իսկ այնտեղից ուղևորվել Սերբիա:
Նրա նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել անօրինական զինված խմբավորումներին անդամակցելու վերաբերյալ հոդվածի համաձայն:
