Բաքվում Հունգարիայի դեսպանը հակահայկական հայտարարություն է արել
Ըստ ԱՊԱ գործակալության՝ Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Իմրա Լասլոտսկին հայտարարել է, որ Հունգարիան կողմնակից է ԼՂ հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծմանը, ինչի առնչությամբ նամակով դիմել է Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովին` մասնավորապես շեշտելով, որ Հունգարիան հիմք է ընդունում սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը որպես հիմնարար սկզբունք ԼՂ հակամարտության կարգավորման համար, որը նաեւ ԵՄ տեսակետն է:
Հիշեցնենք, որ Հունգարիան այն երկիրն է, որը մի քանի միլիարդ դոլարի դիմաց, ըստ շրջանառվող լուրերի, խախտելով միջազգային իրավունքը, արտահանձնեց հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին:
