Բաքվում սկեսուրը սպանել է հարսին և 6 ամսյա թոռնուհուն
Բաքվում սարսափելի հանցագործություն է իրագործվել:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ սկսուրը առանձնակի դաժանությամբ սպանել է իր հարսին ու 6 ամսական թոռնուհուն:
Հանցագործությունն իրականացվել է Սուրախանի շրջանում, վարձակալված բնակարանի բակում, որտեղ 40-ամյա Շարհիա Հուսեյնովան բնակվել է իր 20-ամյա հարսի հետ: Կենցաղային վեճի հողի վրա Շ. Հուսեյնովան մի քանի հարված է հասցրել Է. Նաջաֆովայի գլխին, ով ստացված գանղգուղեղային վնասվածքից տեղում մահացել է: Այնուհետև կինը մտել է տուն և խեղդել 6 ամսական թոռնուհուն:
Հանցագործության վայր ժանամած ոստիկանները անցկացրեցին դեպքի վայրի զննություն:
Շարհիա Հոսեյնովան ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն:
