Բաքվում խուճապ է. Սպասում են հայերի ծանր հարվածին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Եթե թշնամական կողմը հերթական անգամ համարձակվի որեւէ ռազմական գործողություն ձեռնարկել, Ադրբեջանի զինված ուժերի կողմից անհապաղ հասցրած հարվածը կլինի գործուն եւ կործանարար, ինչը կդառնա մեծ կորուստների եւ ավերածությունների պատճառ»:
Ըստ ամենայնի, սա պատասխան է հայկական զինված ուժերի ղեկավարության հայտարարություններին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղում անցկացված զորավարժությունների ավարտին հայտարարել է, որ հայկական կողմը պատասխան հարված է հասցնելու Ադրբեջանին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ այդ հարվածը լինելու է քիչ ինչ անհամարժեք:
ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն իր հերթին հայտարարել է, որ «մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում: Դրա համար մեր համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և մենք հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ մենք նրա թույլ տեղին ենք հարվածելու: Մենք հարվածելու ենք ամենից ուժեղ ու պաշտպանված տեղին, այնպես, որ միանգամից մեր խնդիրները լուծենք»:
Ադրբեջանը հայկական ուղղաթիռը խոցելուց հետո Ղարաբաղի երկինքը հայտարարել է ոչ թռիչքային գոտի: Ի պատասխան, Սերժ Սարգսյանը Ղարաբաղ է մեկնել ուղղաթիռով, իսկ զորավարժությունների ավարտին կրկին օդ են բարձրացել հայկական ԶՈՒ ուղղաթիռները:
Ադրբեջանը մինչ այժմ թույլ չի տալիս, որպեսզի հայկական կողմը մոտենա խոցված ուղղաթիռին, որն ընկել է չեզոք գոտում: Հայկական կողմը փորձում է այս խնդիրը լուծել միջնորդների միջոցով: Հայկական կողմը կարող էր միջադեպից անմիջապես հետո գրոհ ձեռնարկել այդ ուղղությամբ, մանավանդ որ ռազմական տեխնիկան այդ տարածքում բերված էր մարտական պատրաստականության: Սակայն ինչ-ինչ հանգամանքներ հայկական կողմին հետ են պահել այդ գործողությունից, եւ բաց է թողնվել «օպերատիվ ժամանակը»: Ներկայում, ինչպես նշում են ռազմական գործիչներն ու փորձագետները, նման գործողությունն արդեն նպատակահարմար չէ եւ հղի է լուրջ հետեւանքներով:
Մանրամասները` lragir.am-ում:
