Բարաք Օբաման պարել է Քենիայի նախագահի հետ (տեսանյութ)
Քենիա կատարած երկօրյա այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարել է երկրի ղեկավար Ուհուրու Քենիատայի, նրա տիկնոջ և այլ պաշտոնատար անձանց հետ:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը` նախագահների հանպատրաստից պարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահի այցելության առթիվ ընդունելության ժամանակ ելույթ է ունեցել տեղի Sauti Sol երաժշտական խումբը:
