Բարաք Օբաման ընտանիքի հետ արձակուրդ է մեկնել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ արձակուրդ է մեկնել։ Նա հանգիստն անցկացնելու է Մասաչուսեթս նահանգում գտնվող Մարտաս Վինյարդ հանգստավայրում, հայտնել են նախագահական նստավայրի լրագրողները։
Օբամայի արձակուրդը սկսվում է օգոստոսի 8-ից, սակայն նա Վաշինգտոնից մեկնել է ուրբաթ երեկոյան։
Նրա վերադարձը մայրաքաղաք ակնկալվում է օգոստոսի 23-ին, գրում է korrespondent.net-ը։
Մարտաս Վինյարդը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում։ Օբաման ընտանիքի հետ մնալու է 7 սենյականոց և 12 մլն դոլար արժողությամբ առանձնատանը։
