Բարձրաստիճան ոստիկաններ են պաշտոնանկ եղել
Ոստիկանության համակարգում այսօր՝ մայիսի 12-ին, պաշտոնանկություններ են տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արա Կարապետյանը եւ Գուգարքի ոստիկանության բաժնի պետ Արթուր Շահվերդյանը։ Վանաձորում տարածված տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետի եւ տեղակալի պաշտոնանկությունը պայմանավորված է մարզում անտառահատումների հետ, սակայն ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնել են, որ պաշտոնանկությունները պայմանավորված են համակարգի կադրային քաղաքականությամբ։
