«Բարև, արա՛», «էդ ո՞ւմ ես «արա» ասում»․ 14-ամյա Նվերը դանակի հարվածով է պատասխանել «վիրավորանքին»
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Նվեր Կ.-ի գործով բերված բողոքի քննությունը:
Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:
Ամբաստանյալ Նվերը և տուժող Պետրոսը անչափահասներ են:
Հանցագործության՝ դանակով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու պահին Նվերը 14 տարեկան էր՝ 29 օր առաջ էր դարձել 14 տարեկան:
Դեպքի պահին Նվերը սովորել է Վանաձորի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: Այժմ սովորում է արհեստագործական ուսումնարանում:
Ընդհանուր իրավասության դատարանում տասնչորսամյա ամբաստանյալն ընդունել է, որ դանակով հարվածել է տասնվեցամյա Պետրոսին, բայց առաջադրված մեղադրանքում՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, իրեն մեղավոր չի ճանաչել:
Հայտնել է, թե ինքը գործել է ինքնապաշտպանության սահմաններում:
2014 թվականի հունվարի 29-ին, ժամը 19-ն անց 20 րոպեի սահմաններում իր ընկերների հետ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգի փողոցով գնացել է դեպի «Թթու ջուր»:
Ճանապարհին հանդիպել են եղբայրներ Պետրոսին և Խաժակին ու նրանց ընկերոջը: Միմյանց սկսել են ձեռքով բարևել:
Խաժակը Նվերի բարևին չի արձագանքել, նրա ձեռքը մնացել է օդի մեջ:
Նվերն ասել է. «Բարև, արա՛»:
Պատասխանել է Խաժակի եղբայր Պետրոսը. «Էդ ո՞ւմ ես «արա» ասում»:
Վիճել են: Բռնցքամարտով զբաղվող եղբայրները բռունցքով հարվածել են Նվերի դեմքին, նրա աչքի հատվածում վնասվածք է առաջացել:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
