«Բարև ձեզ». Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը հայերեն ողջույնով է սկսել իր ելույթը (տեսանյութ)
«Հարգարժան նախագահող, հարգարժան պատգամավորներ, բարև ձեզ»,-ասել է Փայլանն ու խոսել Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավար Թահիր Էլչիի սպանությունից՝ նրան համեմատելով պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի հետ:
«Թահիր Էլչին սպանված լրագրող Հրանտ Դինքի նման «խաղաղության աղավնի» էր և հավատում էր խաղաղությանը»,-ասել է նա:
