Բարի, աշխատասեր, խաթրին չկպնող. Աշտարակում սգում են զինծառայողի կորուստը.VIDEO
Այս թեմայով
- Պատասխանատվության ահռելի բեռ է կրում մեր բանակը
- ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ադրբեջանական կողմը երեկ հարձակվել հայկական դիրքերի վրա
- Ադրբեջանը հիստերիայի մեջ է
- ՊԲ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԴՐԵՐԸ ( ՏԵՍԱՆՅՈՒԹ )
- Նոր մանրամասներ՝ հակառակորդի վերջին դիվերսիոն հարձակումից. ադրբեջանցիները մեծ կորուստներ ունեն (10 ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով այսօր՝ մարտի 19-ին զոհված զինծառայող, 19-ամյա Էդուարդ Հայրապետյանը սոցիալապես անապահով ընտանիքից էր, ապրում էր հոր եւ հորեղբոր ընտանիքի հետ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում: 10 հոգանոց ընտանիքը, որտեղ 4 անչափահաս կա, կիսաքանդ շինությունում է ապրում, Էդուարդի հորեղբայրն ու հայրն իրենց հույսը նրա հետ էին կապում։
«Շատ դժվար ապրել են, ամբողջ օրը՝ առավոտից իրիկուն աշխատել են, որ օրվա հաց վաստակեն: Էդոն 3 ամսից պետք է զորացրվեր, իրենք հույսները դրել էին, որ բանակից գար, ամբողջ տունը ինքը պետք ա պահեր: 4 անչափահաս երեխա կա ընտանիքում, նրանց ճակատագիրն էլ դեռ պարզ չի: Հորեղբայրը օրը երկու–երեք հազար դրամով գնում, աշխատում, օրվա հաց է ստեղծում»,- NEWS.am-ին ասաց համագյուղացիներից Բարդուխ Թադեւոսյանը։
Մինչեւ բանակ զորակոչվելը Էդուարդը նույնպես աշխատել է, օգնել ընտանիքին: Հորեղբայրը պատմում է, որ նրա ամենամեծ նպատակը եղել է աշխատանք գտնելն ու ընտանիքին օգնելը, տունը վերանորոգելը:
մանրամասները`news.am-ի տեսանյութում:
