Բաշկիրիայում դիմակավոր անձինք կրակել են յոթ հայի վրա. մեկը մահացել է
Հոկտեմբերի 29-ին քրեական դրամա է տեղի ունեցել ՌԴ Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում: Դիմակավոր մարդկանց մի խումբ մոտեցել է Հյուսիսային փողոցի վրա գտնվող ավտոսերվիսին եւ կրակ բացել յոթ մարդու վրա: Պարզվել է, որ հարձակման զոհը տեղացի գործարարներից մեկն է` իր ընկերների հետ միասին: Նրանք բոլորն այժմ հիվանդանոցում են` ծանր վիճակում: Տուժածներն են` Ա. Ոսկանյանը, Տ, Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Մ. Մալոմյանը (վերակենդանացման բաժնում է), Ա. Ավետյանը (վերակենդանացման բաժնում է), Ա. Ակուլյանը (վերակենդանացման բաժնում է):
Վերջին տվյալների համաձայն, տուժողներից մեկը` Ա. Սարգսյանը, որին պատկանում էր ավտոսերվիսը, Սալավաթի հիվանդանոցում մահացել է գլխի մասում հրազենային վնասվածքից: Արտակարգ պատահարից անմիջապես հետո գործարարին վիրահատել են, սակայն պարզվել է, որ նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի են կյանքի հետ:
Տուժածներին հասցրել են Սալավաթի Կենտրոնական քաղաքային հիվանդանոց: Հիվանդանոցում աղբյուրի խոսքով, երեքը վիրավորվել են փորի մասում, երեքը` մարմնի այլ հատվածներում, եւս մեկ տուժածի գլխին են կրակել: Նրանց բոլորի վիճակը գնահատվում է որպես ծանր, տեղեկացնում է Lifenews-ը:
«Ճշտվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: Որոշվում է «Երկու եւ այլ անձանց նկատմամբ մահափորձ» հոդվածով դատական գործ հարուցելու հարցը», — հավելել է աղբյուրը օրինապահ մարմիններից:
LifeNews-ը պարզել է անցած գիշեր Բաշկիրիայում տեղի ունեցած քրեական դրամայի որոշ հանգամանքներ: Պարզվում է, կրակոցներին նախորդել է ճանապարհային խնդիրը, որը ծագել է ավտոսերվիսում տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ առաջ:
Մանրամասները՝news.am-ում
